Փարիզի Լևալուա-Պերրե արվարձանում մեքենան մխրճվել է զինվորականների խմբի մեջ: Միջադեպի արդյունքում կան վիրավորներ, հայտնում է France Info-ն՝ հավելելով, որ անհայտ վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից:
BFMTV-ն իր հերթին հայտնում է, որ միջադեպը տեղ է ունեցել տեղի ժամանակով ժամը 08:15-ին, այն պահին, երբ զինվորականները լքելիս են եղել զորամասը:
Վիրավորների թիվը հասնում է 6-ի: