Հասարակություն 

Սպիտակ տան մոտ Թրամփի սանրվածքով հսկայական բադ է հայտնվել /տեսանյութ/

Սպիտակ տան մոտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով հսկայական փչովի բադիկ է հայտնվել, գրում է USA Today-ը:

Չինաստանում պատրաստված նկարիչ Քեյսի Լատիոլայսի ստեղծագործությունը տեղադրվել է Սպիտակ տան հարավային կողմում՝ Վաշինգտոնի հուշահամալիրի հարևանությամբ:

Փչովի բադիկի սեփականատերը հայտարարել է, որ այսկերպ ցանկանում է ցույց տալ, որ ԱՄՆ նախագահը թույլ և անարդյունավետ առաջնորդ է:

Թարան Սինգխ Բրերի խոսքերով, Թրամփը վախենում է հրապարակել իր հարկային հաշվետվությունները, վախենում է ընդդիմանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և այլն:

Հավելենք, որ նմանատիպ փչովի ֆիգուրներ Թրամփի դեմ օգտագործվում էին նաև նախընտրական արշավի ժամանակ:

https://www.youtube.com/watch?v=JZRhbfwJtxc

Նույն շարքից