Հասարակություն 

Պենտագոնը մեկնաբանել է Սպիտակ տան երկնքում ռուսական Ту-154-ի թռիչքը

ԱՄՆ փակ օդային տարածքում ռուսական դիտորդական ինքնաթիռի հայտնվելը սովորական միջոցառում է, որը իրականացվել է բաց երկնքի մասով պայմանագրի շրջանակներում:

Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով,  վերոնշյալ պայմանագրի համաձայն, արտասահմանյան դիտորդներն ինքնուրույն են ընտրում թռիչքների ուղիները, ապա դրանք համաձայնեցնում այն կողմի հետ, որտեղ պատրաստվում են իրականացնել թռիչքները:

Ընդ որում, այդ թռիչքներն իրականացվում են խիստ հսկողության ներքո: Օդանավում անպայման լինում է ներկայացուցիչ այն երկրից, որի օդային տարածքում իրականացվում է թռիչքը:

Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ՌԴ ՊՆ Ту-154 ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել Սպիտակ տան, Կապիոտոլիումի  և Պենտագոնի երկնքում:

 

Նույն շարքից