Իտալիայի իշխանությունները կալանք են դրել սոցկայքերում իր պարերով հայտնի դարձած միլիոնատեր Ջանլուկի Վակկիի ունեցվածքի մի մասի վրա, հայտնում է Corriere della Sera-ն:
Որոշոմը վերաբերում է Վակկիի վիլլաներին, նավերին և բաժնետոմսերին:
Այդ քայլին իտալական իշխանությունները գնացել են այն բանից հետո, երբ գործարար չի վերադարձրել Banco BPM բանկից վերցրած 10,5 միլիոն եվրո վարկը: