Հասարակություն 

Պարզ միջոց՝ ավելի դանդաղ ծերանալու համար

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ցածր կալորիականություն ունեցող սնունդը օգնում է դանդաղեցնել ծերանալու գործընթացը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Cell ամսագրում:

Գիտնականներն իրենց եզրահանգմանը եկել են 6-ամսական և 18-ամսական մկների վրա փորձարկումներ կատարելուց հետո: Պարզվել է, որ այն մկների կենսաբանական ժամացույցը, որոնք սնվել են 30 տոկոսով ցածր կալորիականությոն ունեցող սնունդով, «երիտասարդացել» են: Մասնագետների խոսքերով, դա դանդաղեցրել է ֆիզիոլոգիական ծերանալը:

Ենթադրվում է, որ նույնը կատարվում է նաև մարդկանց մոտ:

 

Նույն շարքից