գլխավոր Քաղաքականություն 

Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկացի դիվանագետներին արտաքսելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ամերիկացի դիվանագետներին Ռուսաստանից արտաքսելու համար, որը եղավ Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին նոր պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է The Hill-ը:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան, քանի որ մենք ձգտում ենք կրճատել մեր ծախսերը: Շնորհակալ եմ նրան, որ մեծ քանակությամբ մարդկանց արտաքսեց, այսկերպ մենք մեր ծախսերը լրջորեն կկրճատենք: Դիվանագետները Ռուսաստան վերդառանալու համար պատճառներ չունեն: Մենք մեծ գումարներ կտնտեսենք»,-հայտարարել է Թրամնփը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ 755-ով կրճատում է Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թիվը:

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Related Articles