Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում անհայտ անձինք առևանգել են երկրի նախկին վարչապետ Ալի Զեյդանին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ նախկին վարչապետին առևանգել են հյուրանոցից և տարել անհայտ ուղղությամբ:
Libya Herald-ն իր հերթին հայտնում է, որ առևանգողները պատկանում են Տրիպոլիի Հեղափոխական բրիգադին: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ կառավարամետ կազմակերպությունը գործել է գլխավոր դատախազության իմացությամբ: