Հասարակություն 

Ավտոմեքենան կախվել է ձորափին

Օգոստոսի 14-ին, ժամը 08:30-ին  տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղից վերև ավտոմեքենան կախվել է ձորափին, կա ձորը ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ.) ավտոմեքենան՝ բեռնված մեղվափեթակներով, Արին գյուղի պոմպակայան կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կախվել ձորափին:

Ավտոմեքենան ձորափից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Նույն շարքից