Հասարակություն 

Այս պահին աղբահանության հետ կապված դժվար վիճակում ենք գտնվում. «Սանիտեք». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում այն մասին, որ մայրաքաղաքի աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիտեք» ընկերությունը պատրաստվում է Երևանի քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագիրը խզել:

Այս լուրերը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց «Սանիտեք», որի հաղորդակցության բաժնից հայտնեցին, որ այս ընթացքում աղբահանության հետ կապված ընկերությունը որոշակի խնդիրներ ունի: Այդ մասին բողոքներ ստանում են նաև քաղաքացիների կողմից:

«Դրա պատճառն այն է, որ ամռան շրջանում քաղաքում աղբի քանակը մոտ 10 տոկոսով ավելացել է: Որոշակի տեխնիկական խնդիրներ եղան, մեքենաներից մի քանիսը պակասեցին: Քանի որ մարդիկ շինարարական աղբ էին թափել, ինչի պատճառով էլ տեղափոխելու ժամանակ մեքենաները վնասվել են, որովհետև նախատեսված չեն եղել դրա համար: Այս պահին աղբահանության հետ կապված դժվար վիճակում ենք գտնվում, բայց դա դեռևս պատճառ չէ՝ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիրը խզելու: Ընկերությունը այդ մասին չի մտածում»,- փոխանցեցին «Սանիտեք»-ից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից