Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հաստատել է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար անցկացվող քվերակությանը ձայնը տվել է իր թիմի երկու խաղացողների օգտին: Մասնագետը նշել է, որ նրանք երկուսն էլ արժանի են ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
«Քվեարկել եմ իսպանացիների համար, քանի որ իմ կարծիքով` վերջին տարիներին նրանք չեն արժանացել պատշաճ ուշադրության: Այդ քայլին եմ գնացել նաև այն պատճառով, որ չեմ ցանկանում մասնակցել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի միջև մղվող պատերազմին:
Հնարավոր է, այն ֆուտբոլիստները, ում տվել եմ ձայնս, լավագույնները չեն այս տարի: Սակայն նրանք այն սերնդի ֆուտբոլիստների մասն են կազմում, ովքեր նվաճել են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների տիտղոսը և անհատական մրցանակներ չեն ստացել»,- ասել է դել Բոսկեն: