Հասարակություն 

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 17-ին, ժամը 06:22-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում բախվել են Ford Transit մակնիշի 34 QS 868 (վարորդ՝ 1957 թ. ծնված Փ. Թ.) և Opel Astra G մակնիշի 34 QU 349 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են Opel Astra G մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից