Հասարակություն 

Պարզաբանում՝ անձնագրի վավերականության ժամկետը երկրաձգելու նորմի վերացման վերաբերյալ

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բազմիցս տեղեկացրել ենք, որ օգոստոսի 12-ից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները:
Այս փոփոխությունը բազմաթիվ անձանց մոտ տարբեր ձև է ընկալվել:
Շատերն այն ընդունել են որպես անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա) նշում կատարելու գործողության վերացում:
Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք՝ հին նմուշի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, որը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարով: Երկարաձգման կնիքը ուղղանկյունաձև կնիք է, որը դրվում է անձնագրի համապատասխան էջի ներքևի մասում:
Օգոստոսի 12-ից այդ կնիքները չեն դրվելու և անձնագրի վավերականության ժամկետները չեն երկարաձգվելու
:
Սակայն եթե քաղաքացու անձնագիրը վավերական է, ապա ևˊ հիմա, ևˊ օգոստոսի 12-ից հետո կարող են դիմել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, որը կլոր կնիք է (ելքի վիզա):

Իսկ այն դեպքում, երբ օգոստոսի 12-ից հետո կլրանա քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, քաղաքացին կարող է դիմել անձնագրի փոխանակման համար, իսկ եթե նաև ցանկանում է ճամփորդել՝ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու:

Նույն շարքից