Քաղաքական 

Գերմանիան չի կարող միայնակ որոշել Եվրամիության քաղաքականությունը. Թուրք նախարար

Գերմանիան չի կարող միայնակ որոշել ողջ Եվրամիության քաղաքականությունը: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:

Այսկերպ նա դատապարտել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ անհնար է Անկարայի հետ շարունակել բանակցությունները մաքսայինմիություն ստեղծելու համար:

«Սա շատ անհաջող հայտարարություն է: Մենք շեշտում ենք, որ եվրոպական երկրերից որևէ մեկը չի կարող միայնակ որոշել բոլորի փոխարեն: Այդ իրավիճակը շատ վտանգավոր է»,-ասել է թուրք նախարարը:

Չելիքը հավելել է, որ մաքսային միություն ստեղծելով լավություն չի արվում Թուրքիային, քանի որ այն օգուտ է բերելու ինչպես Անկարային, այնպես էլ՝ ԵՄ-ին:

Նույն շարքից