Հասարակություն 

Մյասնիկյան պողոտայում «Mercedes S600»-ը արգելափակվել է մոտակա ձորակում

Օգոստոսի 16-ին, ժամը 19:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և դիմային անիվներով արգելափակվել մոտակա ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն ուղղել են «Mercedes S600» մակնիշի 72 VL 772 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ.):

Նույն շարքից