Հասարակություն 

Այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է դի /լրացված/

Օգոստոսի 17-ին, ժամը 17:00-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհին՝ այրված ավտոմեքենայում, հայտնաբերվել է մոխրացած դի:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ներքին Կարմիր Աղբյուր-Պառավաքար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի 64 OU 769 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20մ):

Ավտոմեքենայում հայտնաբերվել է Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ՝ 1985 թ. ծնված Վ. Գ.-ի մոխրացած դին:

Նույն շարքից