ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
16.08.2017թ-ին ժամը 12.40-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին,որ 911 ծառայություն է զանգահարել Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Ձորաղբյուրի <<Ջամբո>> ռեստորանային համալիրում 14 տարեկան 2 երեխա են պատանդ վերցրել::
Զեռնարկված ստուգումների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները իրենց մոր հետ ապրում են նշված ռեստորանային համալիրի հարակից տարածքում գտնվող առանձնատանը, իրենց պատանդ չեն վերցրել և իրենք գտնվում են ապահով պայմաններում:
ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: