Հասարակություն 

«Առյուծ արքա» մուլտֆիլմի ստեղծողները հայտարարել են, որ Մուֆասան ու Սպին եղբայրներ չեն

«Առյուծ արքա» հայտնի մուլտֆիլմի ռեժիսոր Ռոբ Մինկոֆֆը և պրոդյուսեր Դոն Հանը հայտարարել են, որ մուլտֆիլմի առյուծներ Մուֆասան և Սպին  եղբայրներ չեն, գրում է Hello Giggles պորտալը:

Նրանք նշել են, որ առաջնորդվել են բնության օրենքներով: Մասնավորապես խոսքը վերաբերում է դրան, որ երիտասարդ առյուծները փորձում են սպանել ծերացողներին, որպեսզի զբաղեցնեն վերջիններիս տեղը՝ դառնալով խմբի առաջնորդ. «Երբեմն հանդիպում են խմբեր, որտեղ կա երկու արու առյուծ, սակայն նրանք երբեք հավասար չեն լինում»:

Իսկ ինչ վերաբերում է դրան, որ հայտնի մուլտֆիլմում առյուծները միմյանց եղբայր են անվանում, ապա դա չունի ուղիղ իմաստ:

Հավելենք, որ 1994 թվականին վերոնշյալ մուլտֆիլմը ռեկորդային 1 միլիարդ դոլար եկամուտ հավաքեց վարձակալությունից: Այն ստացել է երկու Օսկար, երեք Գրեմմի և այլ մրցանակներ:

Նույն շարքից