Բարսելոնայի ահաբեկչության հիմնական կասկածյալը 17-ամյա Մուսսա Ուքաբիրն է: Այս մասին հայտնում է El Mundo-ն՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ հենց այդ երիտասարդն է եղել բեռնատարի ղեկին, որը մխրճվել է մարդկանց բազմության մեջ:
Պարբերականը գրում է, որ այժմ ոստիկանությունը որոնում է երիտասարդին, ով կարող է զինված լինել:
Մուսան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ձերբակալված Դրիս Ուքաբիրի կրտսեր եղբայրն է: Հիմնական վարկածի համաձայն, Մուսան գողացել է եղբոր անձնագիրը, վարձակալել է երկու բեռնատար, որոնցից մեկով կատարել է իր սև գործը, իսկ մյուսով պլանավարել է փախուստի դիմել:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասնում է 14-ի: