Հասարակություն 

Մերկելը մեղադրում է Թուրքիային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան չարաշահում է միջազգային կազմակերպություններին իր անդամակցությունը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ինտերպոլին, որի օգնությամբ էլ թուրքական իշխանություններին հաջողվել է Իսպանիայում ձերբակալել գերմանացի գրող Դողան Աքխանլիին: Ավելի ուշ վերջինիս ազատ են արձակել, սակայն դա տեղի է ունեցել միայն Գերմանիայի և Իսպանիայի արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո:

Մերկելի խոսքերով, միջազգային կազմակերպությունները չպետք է օգտագործվեն այդ նպատակներով:

Ինչ վերաբերում է Աքխանլիին, ապա վերջինս վստահ է, որ իրեն ձերբակալել են թուրքակական իշխանություններին քննադատելու համար, և Անկարան այդկերպ փորձում է լռեցնել իրեն:

 

 

Նույն շարքից