Օգոստոսի 21-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երևանյան այգում գտնվող չշահագործվող շինությունում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:15-ին, մարվել՝ 09:32-ին:
Այրվել է չշահագործվող փայտյա շինության քանդված հատակից մոտ 10 և պատից մոտ 1 քմ հատված: