Կատալոնական իշխանությունները հաստատել են, որ օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ բեռնատարի ղեկին եղել է մարոկացի Յունես Աբույաքուբը:
Կասկածյալը գտնվում է հետախուզության մեջ, նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ բեռնատարի ղեկին եղել է 17-ամյա Մուսա Ուքաբիրը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վերջինս ոչնչացվել է Կամբրիլսում իրականացված օպերացիայի ժամանակ: Նույն փոխհրաձգության ժամանակ ոչնչացվել էր ևս 4 ահաբեկիչ: