Ֆրանսիական Մարսելում թեթև մարդատար ավոտմեքենան բախվել է ավտոբուսի երկու կանգառի, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Առաջին կանգառում զոհեր չեն եղել, սակայն երկորդում վարորդին հաջողվել է հարվածել մեկ հետիոտնի, ով մահացել է: Զոհը 42-ամյա կին է: Եվս մեկ կին վիրավորվել է:
Իրավապահներն արդեն ձերբակալել են երիտասարդի, ով նման է վրաերթ կատարողին:
Ենթադրվում է, որ հանցագործությունը կատարվել է առևանգված ավտոմեքենայով: