2017/08/21 16:53 Հասարակություն ՀՀ քաղաքացին Մոսկվայում 2,5 միլիոն ռուբլու սպասք է գողացել Մոսկվայի իրավապահները ձերբակալել են ՀՀ քաղաքացու, ով ՌԴ մայրաքաղաքում ավտոմեքենայից 2,5 միլիոն ռուբլու էլեկտրական թեյնիկ և սպասք է գողացել: Ձերբակալվածը 40-ամյա տղամարդ է: Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածն արդեն խոստովանական ցուցմունք է տվել: