Հասարակություն 

Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 21-ին, ժամը 15.35-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 58 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16, ոստիկանության 4  աշխատակից: Մարվել են 20 ծխացող օջախներ:

Արարատի մարզում՝ Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

***

Օգոստոսի 20-ին հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցել են 100 փրկարար ծառայող և անտառտնտեսության 10 աշխատակից:

Արգելոցի տարածքում իրականացվել են 149 ծխացող օջախների և 5 ծխացող ծառի մարման աշխատանքներ:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության ոստիկանները:

Նույն շարքից