Օգոստոսի 21-ին, ժամը 23:46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Հարթաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 10 տանը կից խոտի պահեստավորման ծածկը (150 քմ) և կուտակած անասնակեր (500 հակ) (սեփականատեր՝ Ռ. Ծ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:11-ին, մարվել՝ 07:25-ին: