ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվային մեղադրել է աֆղանական «Թալիբան» շարժմանը զենք մատակարարելու մեջ: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Ռուսաստանն իրոք զենք է մատակարարում թալիբներին, և դա խախտում է միջազգային նորմերը, խախտում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորմերը: Մենք, անկասկած, դեմ ենք դրան»,-հայտարարել է Թիլերսոնը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի Աֆղանստանը չդառնա անվտանգ ապաստան իսլամական գրոհայինների համար, ովքեր ձգտում են հարձակվել Միացյալ Նահանգների վրա: