Հասարակություն 

Բարսելոնայի ահաբեկիչները պլանավորել էին պայթեցնել Sagrada Família-ն

Բարսելոնայի ահաբեկիչները պլանավորել էին նաև պայթեցնել ճարտարապետական կոթողներ, այդ թվում նաև հայտնի Sagrada Família-ն: Այս մասն հայտնում է BBC-ն:

Ահաբեկիչների պլանների մասին խոսել է նրանցից մեկը՝ դատարանում: Մոհամեդ Հուլի Չեմլալի խոսքերով, պլանները փոխվել են այն բանից հետո, երբ պայթել է պատրաստվող ականներից մեկը, ինչի արդյունքում ինքը վիրավորվել է: Տունը, որտեղ ահաբեկիչները պատրաստել են իրենց հարձակումը, գտնվում է Ալկաներում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվեց 15 մարդ:

 

Նույն շարքից