Հասարակություն 

Օձ՝ տան խոհանոցում

Օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից