Օգոստոսի 23-ին, ժամը 08:06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 44 հասցեի մոտակայքում այրվում է ցախատուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:39-ին, մարվել՝ 08:50-ին:
Այրվել է Գ. Մ.-ին պատկանող (ընդհանուր 10 քմ) ցախանոցում կուտակած վառելափայտ (մոտ 3 խմ) և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 խմ):