Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը բռնապետություն է: Նրա խոսքերով, նման ղեկավարությամբ Թուրքիան չի կարող մինչև 2023 թվականն անդամակցել Եվրամիությանը:
Քուրցը նշել է, որ Էրդողանի քաղաքականության մեջ կան բռնապետական մոտեցումներ, իսկ Թուրքիան վերջին տարիներին ավելի ու ավելի է հեռվանում Եվրոպայից:
Ավստրիական իշխանությունների կարծիքը կիսում է նաև Գերմանիան: