Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Առաջիկա 3-4 տարվա ընթացքում Եվրոպան պատրաստ էր մինչեւ 6մլրդ եվրո աջակցություն ցույց տալ Հայաստանին. Դավիթ Շահնազարյան

Երեքուկես տարի բանակցելու ընթացքում  Հայաստանի իշխանությունները ներսում որևէ քայլ չարեցին այդ ուղղությամբ, որպեսզի ցույց տան, որ գնում են դեպի Եվրոպա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։  


«Իմ կարծիքով՝ Բրյուսելը չհասկացավ շատ պարզ բան, անհնար է առաջ տանել հարևանության քաղաքականությունը և փորձել ստորագրել կամ նախաստորագրել ասոցացման պայմանագիրը և միաժամանակ պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, անհնար է այդ երկու քաղաքականությունը միաժամանակ և համահավասար տանել, ինչ-որ մեկը պետք է գերիշխի։ Եթե լուրջ աշխարհաքաղաքական գործոն ի հայտ չգա մոտ ապագայում, ապա Ռուստատանի այս քաղաքկանությունը վտանգ է նաև համաեվրոպական անվտանգության համար։ Համարելով որ Սերժ Սարգսյանը ներսում որևէ քայլ, բարեփոխում չի անում, բայց արտաքին քաղաքականությունը ճիշտ է, աչք էր փակում այն ամենի վրա, ինչ լինում էր ներսում, այդ քաղաքականությանը Արևմուտքը պետք է վերջ տա ամբողջովին և համարժեք գնահատականներ տրվեն, թե Հայաստանում մարդու իրավունքների,ազատությունների ոլորտւմ ի՞նչ է կատարվում և դադարեցնեն որևէ ֆինանսական աջակցություն այս իշխանություններին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։


Նա նշեց, որ Եվրոմիությունը պատրաստ էր ֆինանսական օժանդակություն ցույց տալ Ուկրաինային և Հայաստանին, ներսում կատարվող քայլերի դիմաց։ «Առաջիկա երեք-չորս տարվա ընթացքում Եվրոպան պատրաստ էր մինչև վեց միլիարդ եվրո աջակցություն ցույց տալ բայց քայլերի դիմաց, ոչ թե գրպանի փող, Ուկրաինայի դեպքում պատրաստ էր շատ ավելի մեծ գումար տալ, բայց նույնպես քայլերի դիմաց։ Ամեն կատարած քայլի դիմաց օգնություն պիտի ցույց տրվեր, բայց Ռուստատնը վարում էր ճնշման և շանտաժի քաղաքականություն»,- ասաց Դաբվիթ Շահնազարյանը։


Նա նշեց, որ Ուկրաինայի դեպքում ոչ թե տնտեսական վտանգներն են դեր ծաղացել, այլ այն գործոնն է աշխատել, ինչ-որ հիմնականն է եղել Սերժ Սարգսյանին ճնշելու գործում՝ իշխանությունը կորցնելու վտանգը։ «Ուկրաինայում ընթացող գործընթացները ուղղված են ռուսական կայսրության քայքայմանը, որևէ կասկած չունեմ, որ Ուկրաինան չի մտնի ռուսական կայսրություն և կկազմի եվրոպական ընտանիքի մաս, անխուսափելի է ռուսական կայսրության քայքայումը»,- ասաց նա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից