Հասարակություն 

Յուվեցի Կարոն գնել է Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Մեր աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաև իր ընտանիքին պատկանող գազալցակայանները:

Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում և հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, մեր տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: Վերջինս Ոստիկանության Արմավիրի վարչության պետն էր: Նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների գնորդը նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է: Հանրությանը նա հայտնի է Յուվեցի Կարո անվամբ»:

Նույն շարքից