Հասարակություն 

Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի գերեզմանատանը

Օգոստոսի 23-ին, ժամը 20:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի գերեզմանատանը քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել ՝ վնասելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատը:

Փրկարարները գետնին ընկած՝ որովայնի և ոտքի շրջանում կտրած վերքերով, հայտնաբերել են 1971 թ. ծնված Ս. Հ.-ին, ով հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Նույն շարքից