Հասարակություն 

Վրաերթ՝ «Կինո Հայաստան»-ի մոտ /թարմացված/

Օգոստոսի 24-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Ե. Մ.-ին:

Փրկարարները Ե. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նույն շարքից