Հասարակություն 

Ֆրանսիայի նախագահը 3 ամսում 26 հազար եվրո է վճարել իր դիմահարդարին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 26 հազար եվրո է վճարել իր դիմահարդարին 3 ամսվա ընթացում: Այս մասին հայտնում է Closer-ը՝ հղում անելով Le Point-ին:

Հայտնի է, որ Մակրոնի դիմահարդարի անունը Նատաշա է: Նա Ֆրանսիայի նախագահի հետ աշխատել է նաև նախընտրական արշավի ժամանակ:

Closer-ը նաև անդրադարձել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ծախսերին՝ մասնավորապես նշելով, որ վերջինս ամսական մոտ 10 հազար եվրո էր վճարում իր վարսահարդարին:

Նույն շարքից