Օգոստոսի 24-ին, ժամը 13:11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիս գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխիթար Սպարապետ փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 14:42-ին:
Այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքն՝ ամբողջությամբ: