ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքի դպրոցներից մեկում 16-ամյա աշակերտը դասընկերների ներկայությամբ ծեծի է ենթարկել ուսուցչին:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է դեռահասը հարվածում ուսուցչին, ով կորցնում է գիտակցությունը, ինչը, սակայն, չի խանգարում տղային հարվածներ հասցնել: Ընդ որում, դա կատարվում է մյուս աշակերների դրական արձագանքի պայմաններում:
Բարեբախտաբար ուսուցիչը լուրջ չի տուժել: Ինչ վերաբերում է աշակերտին, ապա նա ձերբակալվել է: Կատարվում է քննություն: