Հայազգի շանսոնիե Շառլ Ազնավուրը օգոստոսի 24-ին աստղ ստացավ Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:
«Այս պահից սկսված կարող եմ ասել, որ մասամբ կալիֆորնիայից եմ, քանի որ այստեղ են ապրում իմ դուստրը և թոռներս»,-հայտարարել է 93-ամյա Ազնավուրը:
Նշենք, որ Ազնավուրը CNN-ի և Times-ի վարկածով ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարող: Նա թողարկել է ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ, 1200 երգի հեղինակ է, նկարահանվել է 80 ֆիլմում, թողարկել է 294 ալբոմ, ունեցել է ավելի քան 1000 համերգ աշխարհի 94 երկրում: