Քաղաքական 

Էրդողանի ղեկավարած Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ այդ երկրի ղեկավարն է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Դա չի նշանակում, թե մենք չենք ցանկանում ընդունել նրանց, սակայն Էրդողանի ղեկավարությամբ թուրքական կառավարությունը շատ արագ շարժվում է հակառակ ուղղությամբ: Պարզ է, որ այս Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին»,-ասել է Գաբրիելը, ում խոսքերը մեջբերում է Bild-ը:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը՝ նշելով, որ մինչև 2023 թվականը Թուրքիան չի կարող ԵՄ-ի մաս կազմել:

 

Նույն շարքից