Կրասնոդարի երկրամսում ավտոբուսն ընկել է ծովը, ինչի արդյունքում կա առնվազն 13 զոհ, այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով երկրամասի շտապօգնության ծառայությանը:
Ավելի վաղ հայտնվում էր 6 զոհի մասին:
Աղբյուրի տեղեկություններով ավտոբուսում եղել է 20 մարդ, նրանք բանվորներ են:
Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: