Հասարակություն 

Թայլեր Սվիֆթը պատասխանել է իրեն անառակ անվանած Քանյե Ուեսթին /տեսանյութ/

Ամերիկացի հայտնի երգչուհի Թայլեր Սվիֆթը թողարկել է Look What You Made Me Do  երգը և դրա համար նկարահանված տեսահոլովակը, որը, Rolling Stone-ի պնդմամբ, պատասխան է Քանյե Ուեսթին: Երգում Սվիֆթն արտահայտում է իր հակակրանքը Ուեսթի նկատմամբ, քննադատում վերջինիս:

Երաժիշտների միջև հակամարտությունը սկսվեց այն բանից հետո, երբ 2009 թվականին Ուեսթը  MTV Video Awards –ի ժամանակ ընդհանտեց լավագույնի մրցանակը ստացած Սվիֆթին՝ նշելով, որ մրցանակը պետք է ստանար Բեյոնսեն:

Ավելի ուշ՝ 2016-ին Ուեսթը Famous երգում չմոռացավ հիշել երգչուհու մասին՝ վերջինիս անվանելով անառակ և նշելով, որ կարող է քնել նրա հետ:

Նույն շարքից