Հասարակություն 

Օձ՝ բնակարանի ննջասենյակում

Օգոստոսի 28-ին, ժամը 09:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից