Քաղաքական 

Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-30-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Վերջինիս խոսքերով, այցը կայանալու այցերի շրջանակներում, որոնք կատարվելու են ՀԱՊԿ անդամ երկրներ: Դրանց ժամանակ քննարկվելու են հարցեր, որոք վերաբերում են Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության արտգործնախարարների խորհրդի  նստաշրջանի, Պաշտպանության նախարարների խորհրդի և  ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեյի  նստաշրջանի նախապատրաստմանը: Նստաշրջաններն անց են կացվելու այս տարի աշնանը՝ Մինսկում:

Այցի շրջանակներում Խաչատուրովը, բացի ՀՀ նախագահից, հանդիպելու է նաև ՊՆ Վիգեն Սարգսյանի, ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ ղեկավարության հետ:

 

 

Նույն շարքից