Հասարակություն 

ԱՄՆ-ը միջուկային ռումբ է փորձարկել

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչության հետ համատեղ Նևադա նահանգում իրականացրել է B61-12 միջուկային ռումբի փորձարկում: Նշվում է, որ արկերը լիցքավորված չեն եղել:

Փորձարկումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Արկերը նետվել են F-15E կործանիչից: Փորձարկման ընթացքում ստուգվել են ռումբի ոչ միջուկային հնարավորությունները, ինչպես նաև վերոնշյալ ինքնաթիռի՝ նման ռումբ տեղափոխելու ունակությունը:

Նմանատիպ առաջին փորձարկումը տեղի էր ունեցել այս տարի մարտին:

Նույն շարքից