ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կապված երկու երկրներիմիջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրի ստորագրման 20 ամյակի հետ:
«1997 թվականին ստորագրված պայմանագիրը սկիզբ դրեց Ռուսաստանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների նոր փուլին: Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ ստեղծեց քաղաքակական երկխոսությունն ընդլայնելու, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար »,-ասված է նամակում:
Պուտինը բարձր ա գնահատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ Մոսկվան և Երևանն արդյունավետ աշխատում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացում, համակարգում են ուժերը տարածաշրջանում անվտանգության և կայունության համար:
Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ աշխատանքը՝ զարգացնելով հայ-ռուսական կապերը՝ ի շահ եղբայրական ժողովուրդների: