Իրավական Հասարակություն Վերլուծական 

ԲՀԿ «հակահետախուզությունը» վերածվում է «հետախուզությա՞ն»

analitik.am

Վերջերս մամուլում և համացանցում լուրեր տարածվեցին,որ սպասվող սահմանադրական փոփոխությունների ընթացքում հնարավոր տարբերակներից մեկը կիսախորհրդարանական համակարգին անցնելն է,այսինքն այսօրվա Նախագահը կարող է դառնալ ԱԺ նախագահ` իր գործադիր և օրենսդիր լայն լիազորություններով,սակայն որպեսզի Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչվեն միայն Հանրապետական կուսակցության ձայները քիչ են և այստեղ կարևոր նշանակություն կունենա նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը:

 

Ըստ շրջանառվող լուրերի,բանակցությունների արդյունքում ԲՀԿ-ն կմիանա այս նախագծին այն պայմանով, որ իր առաջնորդը դառնա ՀՀ Նախագահ՝ պարտադիր իր իրավասության տակ պահելով ՀՀ Ուժային կառույցները: Այս համատեքստում տրամաբանական է, որ ԲՀԿ–ն պետք է գործի  այսօրվանից, քանի որ ՀՀ պատմությանը արդեն հայտնի է դեպք, երբ Նախագահը իր իրավասության տակ ունենալով ուժային կառույցներ, այնուամենայնիվ, հենց նրանց ճնշման տակ կամ հրաժարական է տալիս, կամ պետք է ուղղակի վերածվի անգլիական Թագուհու: Որպեսզի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո իրենց հետ չկրկնվի 1998 թ-ի դեպքերը, ԲՀԿ-ն սկսել է գործել այսօրվանից:

Նախկինում անրադարձել ենք  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում գործող ,այսպես կոչված «հակահետախուզության»-ը, որը ղեկավարում է, ըստ լուրերի, նույն կուսակցության Աժ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, իսկ կառույցը համալրված է ուժային կառույցների նախկին աշխատակիցներով:


Նշել էինք նաև, որ վերջիններս ՀՀ ԱԱԾ անվան տակ հավաքագրում էին լրագրողներին և նրանց պատվեր էին տալիս Վ.Գասպարյանի դեմ վարկաբեկող նյութեր տարածել, քանի որ իրենց նպատակների իրագործման ճանապարհի ամենալուրջ խոչընդոտներից մեկը համարում են հենց նրան:

Սակայն, այժմ էլ լուրեր տարածվեցին,որ ԲՀԿ «հակահետախուզությունը» փոխել է իր գործառույթը: Աբրահամ Մանուկյանի ղեկավարած կառույցը, բացի իր բուն գործառույթից, այսինքն Վ. Գասպարյանին վարկաբեկելուց անցել է արդեն կոնկրետ «հետախուզական» գործունեության՝ օգտագործելով բոլոր հնարավոր և անհնար ռեսուրսները:

 

 ԲՀԿ «հետախուզությունը», օգտվելով այս պահին ՀՀ ուժային կառույցների հակամարտություններից և կադրերի արտահոսքից, ուժային համակարգ է ուղարկում ԲՀԿ առաջնորդին հավատարիմ անձանց և այս ուղղությամբ արդեն իսկ ունեն արդյունքներ ՀՀ Ոստիկանության ապարատում,իսկ ավելի լուրջ հաջողությունների են հասել նորաստեղծ Քննչական Կոմիտեում՝  իրենց կադրերով համալրելով այն: Այս դեպքում ԲՀԿ-ն հավանաբար առաջնորդվում է ընտրական ասույթով , «որ կարևոր չէ թե ոնց են քվեարկել,կարևորը՝ ով է հաշվում», մեր պարագայում հավանաբար ասույթը դարձել է «թե կարևոր չէ՝ ով ինչ է արել,կարևորը՝  ով է քննում»:

 

Վերլուծելով այս ամենը, սցենարի իրականացման դեպքում ՀՀ-ում սպասվում է «Վհուկների» որս, և այս համատեքստում  ԲՀԿ «Հակահետախուզության» և «Հետախուզության» ղեկավարը արդեն իսկ ունի իր ՆԳ նախարարի թեկնածուին, ով  մեղմ ասած չի սիրում Վ.Գասպարյանին,և ընդունելի թեկնածու կլինի բոլորի համար՝ խոսքը վերաբերում է Աբրահամ Մանուկյանի խնամի,Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին: Թե ինչով կվերջանա այս ամենը և ինչ քայլեր կձեռնարկվեն հանրապետականների և Վ,Գասպարյանի կողմից ցույց կտա ժամանակը

 

Հ.Գ.  Վերջերս Աբրահամ Մանուկյանին տեսել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց Գասպարյանը հեռացրել է համակարգից՝  ֆինանսական տարբեր մախինացիաների մեջ մասնակցություն ունենալու համար, և քանի որ վերջիններս բավականին երկար աշխատել են համակարգում, ապա օգտագործում են այս պայքարում նաև իրենց հին կապերը՝ ընդհուպ մինչև գործող աշխատակիցների հավաքագրումը:

 

Նույն շարքից