Հասարակություն 

Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է /թարմացված/

Օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Դեպքի վայրում են գտնվում 23 փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար:

***

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:08-ին:

Նույն շարքից