Հասարակություն 

Քննչական կոմիտեի 5 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով քննության որակն ու արդյունավետությունը, քննիչների կարգապահությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ։

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով՝ քրեադատավարական օրենքի, ինչպես նաև կարգապահական բնույթի խախտումներ կատարելու համար ՔԿ 5 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով 4-ի նկատմամբ կիրառվել է «զգուշացումը»՝ որպես կարգապահական տույժ, և 1-ի նկատմամբ՝ «նկատողությունը»:

ՀՀ ՔԿ ծառայողի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ Հատուկ քննչական ծառայություն:

Նույն շարքից