Հասարակություն 

Էրեբունիում պատանդ վերցված կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել:
Նույն ժամանակահատվածում,բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաև աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ:
Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նույն շարքից