Հասարակություն 

Անկարան արձագանքել է ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների նկատմամբ մեղադրանք առաջադրելուն

Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ անարդար են համարում մեղադրանքները թուրքական անվտանգության աշխատակիցների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ում մեղադրում են այս տարի մայիսին ցուցարարների վրա հարձակվելու մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Անկարան դատապարտում է այդ մեղադրանքները և դրանք համարում ոչ հիմնավորված: Նշվում է նաև, որ այդ մասին տեղյակ է պահվել Անկարայում ԱՄՆ դեսպանը:

 

Նույն շարքից